Թատերական ինստիտուտը չի միավորվի Մանկավարժական համալսարանի հետ

Թատերական ինստիտուտը չի միավորվի Մանկավարժական համալսարանի հետ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը:

Այս մասին ԵԹԿՊԻ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում գրառում է կատարել բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:

«Ի գիտություն հայտնում եմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,-նշել է ռեկտորը:

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, թե Թատերական ինստիտուտը միավորվելու է Մանկավարժական համալսարանին: Լուրի իսկությունը պարզելու նպատակով փետրվարի 11-ին ԵԹԿՊԻ ուսանողները բողոքի ակցիա էին կազմակերպել բուհում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում