Թուրքմենստանի նախագահի որդին դարձել է երկրի փոխվարչապետ
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը որդուն՝ Սերդար Բերդիմուհամեդովին, նշանակել է երկրի փոխվարչապետ՝ ազատելով արդյունաբերության եւ շինարարական արտադրության նախարարի պաշտոնից, հայտնել է ORIENT լրատվական գործակալությունը:
Երկրի նախագահը կառավարության կազմում եւս մեկ փոխվարչապետի պաշտոն է ստեղծել՝ այն ներառելով Պետական անվտանգության խորհրդի մեջ եւ նշանակելով Բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ:
Պետության ղեկավարն այս պաշտոնին նշանակել է Սերդար Բերդիմուհամեդովին՝ նրան ազատելով արդյունաբերության եւ շինարարական արտադրության նախարարի պաշտոնից:
Նոր փոխվարչապետը պատասխանատու է լինելու նաեւ պետական կառավարման համակարգում, ֆինանսատնտեսական հատվածում եւ սոցիալական ոլորտում թվայնացման եւ ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման համար:
Նոր պաշտոնի կարգավիճակի մասին նախագահական որոշման համաձայն՝ կառավարությունում ստեղծվելու է Վերահսկիչ բաժին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Կարծիքներ