«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսն անհատույց կանցնի պետությանը
«ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի պետությանը։
Այս մասին հաղորդել է ընկերությունը՝ անդրադառնալով կիպրական «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին։
Ընկերությունը հունվարի 24-ին հաղորդագրություն Է տարածել՝ անդրադառնալով նոր բաժնետիրոջը՝ «Ֆեդիլքո գրուպ»-ին:
««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանցված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը և Կոնստանտին Սոկոլովը: Թե՛ Չժե Ջանգը, թե՛ Կոնստանտին Սոկոլովը պրոֆեսիոնալ ներդրողներ են՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի և ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով»,- ասվում է «ՄՏՍ-Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։
Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ և ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է մրցակցային աշխատավարձ: Ներդրումների ծավալը կշարունակի մնալ ոչ պակաս, քան նախկինում կատարվածը:
Վիվա-ՄՏՍ-ն առաջինն է ու միակը Հայաստանում 5G ցանցի ներդրման, ինչպես նաև առաջինն է եղել 4G ցանց ու մարզերում 3G ցանց ներդնելու առումով: Ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական տեխնոլոգիաների կիրառմանը իր բջջային կապի ամենաընդարձակ ենթակառուցվածքում: Ընկերությունն իր գործունեության ամբողջ ընթացքում բաժնետերերի համաձայնությամբ ու գործուն աջակցությամբ իրականացրել է սոցիալական ներդրումների հսկայածավալ ծրագրեր: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջամարտիկ է և օրինակ՝ այլ ընկերությունների համար: Սոցիալական ծրագրերի շրջանակը, ներդրումների ծավալը (մոտ 28 միլիարդ ՀՀ դրամ) ու ներդրումների սոցիալական ազդեցությունն անգնահատելի են՝ արևային էներգիայից մինչև ստարտափներ, տնաշինությունից մինչև առողջապահություն, մշակույթից մինչև սպորտ:
Վիվա-ՄՏՍ-ը եղել է, կա և ապագայում ևս մտադիր է մնալ Հայաստանի ՏՀՏ ոլորտի ամենաառաջադեմ, նորարար ու սոցիալապես պատասխանատու ընկերությունը, խոշոր հարկատու ու գործատու:
Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ:
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:
«Ընթանալով դեպի նորարարություն՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի սեփականատերեր Չժե Ժանգը և Կոնստանտին Սոկոլովը բծախնդիր կերպով հավաքել են բացառիկ հմուտ թիմ՝ տնօրենների խորհուրդ ձևավորելու համար: Հեռահաղորդակցման, ֆինանսների, կառավարման և բանկային գործերում փորձ ունեցող մասնագետներ, այս անձինք աչքի են ընկնում միջազգային որակավորումներով, որոնք անհրաժեշտ են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի պես հեռահաղորդակցման առաջադեմ ընկերություն կառավարելու համար:
Այս ռազմավարական կազմը ամուր հիմք է ապահովում նորարարությունը խթանելու, աճ գրանցելու և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն որպես հեռահաղորդակցության դինամիկ ոլորտի առաջատար դիրքավորելու համար:
Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ անհատույց։
Կարծիքներ