Տավուշի մարզպետն աշխատանքային այց է կատարել Բերդի թիվ 1 հիմնական դպրոց և թիվ 2 մանկապարտեզ

Տավուշի մարզպետն աշխատանքային այց է կատարել Բերդի թիվ 1 հիմնական դպրոց և թիվ 2 մանկապարտեզ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Բերդի թիվ 1 հիմնական դպրոց, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղ և թիվ 2 մանկապարտեզ:

Մարզպետը ծանոթացել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղի և թիվ 2 մանկապարտեզի շենքային պայմաններին, ինչպես նաև մանուկների առօրյային և սննդակարգին:

Այնուհետև շրջայց է կատարել դպրոցի դասասենյակներում, զրուցել ուսուցիչների հետ, ծանոթացել խնդիրներին ու ծրագրերին:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում