Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության ժամանակ. BBC
Երգչուհիներ Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է BBC-ին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Լեդի Գագան մասնակցել է Բայդենի նախընտրական քարոզարշավին: Նոյեմբերին՝ նախագահական ընտրությունների նախօրեին, նա Բայդենի հետ հայտնվել էր հանրության առաջ:
Հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ Լեդի Գագան կկատարի պետական օրհներգը, իսկ Լոպեսը, որը նախորդ տարի նույնպես աջակցություն էր հայտնել Բայդենին, հանդես կգա առանձին երաժշտական կատարմամբ:
BBC-ի հաղորդմամբ՝ 1869 թվականից ի վեր գործող նախագահը, որն այս պահին Դոնալդ Թրամփն է, և ում նախագահությունը պաշտոնապես կավարտվի հունվարի 20-ին, չի մասնակցի իր իրավահաջորդի երդման արարողությանը:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը չի ընդունում ընտրության արդյունքներով իր պարտությունը՝ համարելով դրանք կեղծված: Հունվարի 6-ին էլ նրա կողմնակիցները ներխուժել էին Կոնգրեսի շենք՝ Կապիտոլիում, որտեղ կոնգրեսականները պատրաստվում էին վավերացնել նախագահական ընտրությունների արդյունքները: Ոստիկանների և Թրամփի կողմնակիցների բախումների հետևանքով եղել էին զոհեր և վիրավորներ:
Կարծիքներ