Բրազիլիայում թույլտվություն են խնդրել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտակարգ օգտագործման համար
Բրազիլական União ընկերությունը Anvisa կարգավորող մարմնից թույլտվություն է խնդրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտակարգ օգտագործման համար, հայտնում է G1 պորտալը:
Լրատվամիջոցները հստակեցնում են, որ խոսքը ռուսական դեղամիջոցի 10 մլն դեղաչափի օգտագործման մասին է, որը պոտենցիալ հասանելի է այս տարվա առաջին եռամսյակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի եւ União Quimica-ի միջեւ համաձայնության մասին՝ 2021 թվականին Բրազիլիա «Սպուտնիկ V» պատվաստանյութի 150 մլն դեղաչափ մատակարարելու վերաբերյալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարծիքներ