Եգիպտոսի արտգործնախարարը կարող է այցելել Անկարա
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին այս շաբաթ կարող է այցելել Անկարա, որտեղ, ի թիվս այլ թեմաների, կքննարկվի նաև դեսպանների փոխադարձ նշանակման հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:
«Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, ինչպես ակնկալում ենք, այս շաբաթ կարող է այցելել մեր երկիր։ Հիմա քննարկում ենք մանրամասները, մի քանի օրից կհայտարարենք։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև երկու երկրներում դեսպանների նշանակման հարցը։ Հարաբերությունների կարգավորման շրջանակներում մենք այժմ հասել ենք դեսպաններին ուղարկելու փուլին»,- ասել է Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կարծիքներ