Արցախում մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհվածների հիշատակը
Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների Արցախում այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 11:00-ին լռության րոպե է հայտարարվել։
Քաղաքի բնակիչները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքին են հայտնել պատերազմում զոհվածներին, կանգ են առել նաև վարորդները՝ դադարեցնելով մեքենաների շարժը։
Մայիսի 9-ը ամեն տարի նշվում է որպես Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ։ Ինչպես նաև նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 77-ամյակը։
Այսօր նաև 44-օրյա պատերազմում զոհվածներին իրենց հարգանքի տուրքն են մատուցել ՀՀ վարչապետն ու ՀՀ բարձրագույն ղեկավարությունը։
Կարծիքներ