Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օրը
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու հերթական ընտրությունը անցկացվելու է համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։
Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:
Կարծիքներ