Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա

Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել Է Dawn հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թորհամ»-ը համարվում Է հիմնական և առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի և Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից:

Ինչպես նշել Է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց Է եղել մարդկանց և ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել և այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները և աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ և իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, և պետության կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում