«Փյունիկ»-ը Վենեսուելայից նոր կիսապաշտպան ունի
Երևանի «Փյունիկ» բասկետբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 20֊ամյա վենեսուելացի հենակետային կիսապաշտպան Ռոմել Իբառան։
Իբառան «Փյունիկ» է տեղափոխվել վենեսուելական «Դեպորտիվո Լա Գուայրա» ակումբից։ Իբառան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ17 և Մ20 հավաքականներում։ Իբառան ներկայումս հանդիսանում է Վենեսուելայի Մ23 հավաքականի ֆուտբոլիստ։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:
Կարծիքներ