Նարիշկինը խոսել է ԱՄՆ-ի՝ «ձեռքով աշխատող ռեժիմով» Վրաստանին վերահսկելու սովորության մասին
Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության օրվանից ի վեր ԱՄՆ-ն սովորել է «ձեռքով աշխատող ռեժիմով» վերահսկել քաղաքական գործընթացները Վրաստանում և դժգոհ է վրացական իշխող կուսակցության` իր պահանջները կատարելուց խուսափելուց՝ ասում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Նրա խոսքերը մեջբերված են գործակալության կայքում:
«Վրաստանում կարգուկանոն հաստատելու համար ամերիկացիները նախատեսում են համակարգված աշխատանքներ կազմակերպել ընդդիմությանը աջակցություն ցուցաբերելու համար և միևնույն ժամանակ խարխլել «Վրացական երազանքի» դիրքերը: ԱՄՆ-ը նաև խրախուսում է իր եվրոպական գործընկերներին աջակցել վրացական ընդդիմությանը», – ասել է Նարիշկինը:
Ըստ Նարիշկինի՝ ԱՄՆ իշխանությունները Թբիլիսիին հասկացնում են, որ իրենց հետագա գործողությունների ընթացքը կախված կլինի «Վրաստանի ղեկավարության պատրաստակամությունից՝ հետևելու ճշգրիտ ամերիկյան ցուցումներին»:
Կարծիքներ