Վարչապետն ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«Ձերդ գերազանցություն,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Ազգային տոնի առթիվ։
Հայ-սիրիական հարաբերությունները բնորոշվում են երկու ժողովուրդների միջև պատմական սերտ առնչություններով, փոխադարձ համակրանքով և փոխաջակցության վրա հիմնված միջպետական համագործակցությամբ։
Լիահույս եմ, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի երկարատև ճգնաժամի ծանր հետևանքները և կթևակոխի առաջընթացի ու կայունության նոր փուլ: Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու նպաստել Սիրիայում առկա մարդասիրական խնդիրների լուծմանն ու իր մասնակցությունն ունենալու վերականգնողական գործընթացներին։
Համոզված եմ, որ մեր պետությունների միջև ավանդական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
Կարծիքներ