Երևանի քաղաքապետարանը պլանավորում է հաջորդ տարի 200 նոր ավտոբուսով համալրել շարժակազմը
Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել հանրային տրանսպորտի շարժակազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»,-ասաց նա:
Ավինյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու էն, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվող մարդուն ապահովի լավագույն պայմաններով:
Կարծիքներ