Ստեփանակերտի՝ անհետ կորած բնակիչը հայտնաբերվել է այլ բնակավայրում

Ստեփանակերտի՝ անհետ կորած բնակիչը հայտնաբերվել է այլ բնակավայրում

Մայիսի 12-ին հաղորդվել էր Մուշեղ Շահբազյանի (ծնված 1960թ.) անհետ կորելու մասին։

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության, պետական պահպանության վարչությունների և Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի վարչական տարածքում Մ. Շահբազյանը հայտնաբերվել է ողջ և առողջ վիճակում։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում