Ո՛չ Էրդողանը, ո՛չ Քըլըչդարօղլուն չեն հավաքել աառաջին փուլում հաղթելու անհրաժեշտ ձայները
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարողանում առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ ձայների 50%-ը հավաքել։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, այս մասին հայտնի է քվեատուփերի 94,2%-ը բացելուց և հաշվելուց հետո:
Շեմը չի հաղթահարել նաև ընդդիմադիր թեկնածուն:
Էրդողանը ստացել է ընտրողների ձայների 49,59%-ը, նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,67%-ը, Սինան Օհանը 5, 28%-ը, իսկ իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն՝ 0,45%-ը։
Եթե նրանցից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսը, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլը, որի օրն արդեն որոշված է, այն կլինի մայիսի 28-ին։
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում անցկացվեցին մայիսի 14-ին։
Ինչպես հայտնել ենք, նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում է հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։
Ընտրություններին մասնակցում է նաև 55-ամյա Սինան Օգանը ընդդիմադիր «Աթա» կոալիցիայից (Աթաթուրքի կոալիցիա)։
Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարեց իր թեկնածությունից հրաժարվելու մասին։
Կարծիքներ