Քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը զեկուցել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։
Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։
Ներկայացվել է տեսչական մարմնի իրականացրած հսկողական գործողությունների վերաբերյալ հաշվետվությունը։
Կարծիքներ