Բայդենի և որոշ նահանգների դեմոկրատ ղեկավարների միջև լարվածությունն աճում է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող նահանգների իշխանությունների միջև լարվածությունն աճում է երկրում միգրացիոն ճգնաժամի և դրա դեմ պայքարելու համար Վաշինգտոնի կողմից անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Բայդենի վարչակազմի և դեմոկրատների միջև լարվածությունը հասնում է գագաթնակետին, քանի որ ժամանակավոր կացարաններն ամբողջ երկրում գերբեռնված են և հազարավոր միգրանտներ են ժամանում խոշոր քաղաքներ:
Նախագահի կուսակիցներն ավելի ու ավելի են կոչ անում նրան օգնել լուծելու փախստականների մեծ հոսքի պատճառով քաղաքներում ստեղծված ճգնաժամը: Բացի տեղական իշխանություններից, ԱՄՆ նախագահին հարցումներ են ուղարկում նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամները, սակայն Սպիտակ տնից նույնպես պատասխան չեն ստանում։ Միևնույն ժամանակ, Մեքսիկային սահմանակից հանրապետական նահանգների իշխանությունները շարունակում են միգրանտների ավելի ու ավելի շատ խմբաքանակներ ավտոբուսներով ուղարկել ամերիկյան այլ քաղաքներ՝ պատճառաբանելով սեփական տարածքների գերբնակեցվածությունը փախստականներով։
Ջո Բայդենի վարչակազմի օրոք ռեկորդային թվով միգրանտներ են ժամանել Միացյալ Նահանգների հարավային սահման, նրանց հոսքն առավել մեծ է եղել 2021 և 2022 թվականներին՝ գերազանցելով 2,3 միլիոնը։ ԱՄՆ իշխանությունները հայտնել են, որ 2023 ֆինանսական տարում իրենք բախվել են ավելի քան 1,2 միլիոն միգրանտների խնդրին:
Կարծիքներ