Իտալիայում վատ եղանակի պատճառով առնվազն երկու մարդ է մահացել
Իտալիայում վատ եղանակի պատճառով երկու մարդ է մահացել. Այս մասին հայտարարել է Տոսկանայի շրջանի նահանգապետ Էուջենիո Ջիանին, ով արտակարգ դրություն է հայտարարել տարածաշրջանային մակարդակով։
«Իրավիճակը շատ լուրջ է, ցավոք սրտի, ունենք երկու զոհ»,- գրել է նա սոցցանցերում։ Նրա խոսքով՝ փրկարարները փչովի նավակներով շրջում են տարերքների ազդեցության տակ գտնվող բնակեցված վայրերում՝ օգնություն ցուցաբերելու ջրհեղեղի հետեւանքով տներում արգելափակված մարդկանց: Մարզպետն ասաց, որ քաղաքացիական պաշտպանության վարչությունից ուղղաթիռներ է խնդրել՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տեղափոխելու համար։
Կարծիքներ