Տուն անիվների վրա. Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին ավտոմեքենան (լուսանկարներ)
Չինական Xiaomi ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրոնիկայի արտադրությամբ, ներկայացրել է իր առաջին ավտոմեքենան, որը տուն է անիվների վրա:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը ներկայացվել է կարճատև շնորհանդեսի ժամանակ` ընդամենը երկու նկարով:
Xiaomi Group-ի գլխավոր տնօրեն Լեյ Ցզյունը որոշել է շատ տեղեկություններ չբացահայտել մինիվենի մասին: Նրա խոսքով` մեքենան ստեղծվել է մեկ օրինակով` ապրանքանիշի երկրպագուներից մեկի համար:
Մեքենայի մշակումը ինժեներներն ավարտին են հասցրել երեք ամսում: Ղեկավարը չի նշել, թե որ մոդելի հիման վրա է կառուցվել նորույթը:
Բնակելի հատվածը համալրված է ընկերության տարատեսակ էլեկտրոնային սարքերով, այդ թվում` տարատեսակ «խելացի» գաջեթներով և հարմարանքներով: Դրանց թվում են օդորակիչը, սրճեփը և թեյնիկը, ինչպես նաև լայնէկրան հեռուստացույցն ու նոութբուքը:
Արդյոք Xiaomi-ն անիվների վրա «խելացի տան» սերիական արտադրություն կծավալի, թե ոչ, հայտնի չէ:
Կարծիքներ