Արմավիրի մարզում 2021-2022 թթ. կտնկվի 350 հազար նշենի. ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող «Ալ-Աբդալյահ Գրուփ» ՍՊԸ-ի մեգագյուղատնտեսական համալիր՝ 1100 հեկտար տարածք, որտեղ 2021-2022 տարիներին կտնկվի 350 հազար նշի ծառ։
«Ներդրման ծավալը՝ 30 մլն դոլար, ներդրողը Խալիֆե Ալ-Ֆադալան է՝ Քուվեյթից։
Բուռն կերպով ընթանում են նախապատրաստական աշխատանքները, մեկ ամիս հետո առաջին 55 հազար ծառը կտնկվի»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում:
Կարծիքներ