Ֆուտբոլիստները չհանձնվեցին և պայքարեցին մինչև վերջ. Կապառոս

Ֆուտբոլիստները չհանձնվեցին և պայքարեցին մինչև վերջ. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը գոհ է ազգային թիմի ֆուտբոլիստներից Հյուսիսային Մակեդոնիայի դեմ պարտված  խաղից հետո:

«Կուզեի շնորհավորել ֆուտբոլիստներիս, հեշտ չէ բաց թողնել գնդակ 4-րդ րոպեին 11 մետրանոցից և շարունակել պայքարել: Իսկ թե կար այդտեղ 11 մետրանոց հարված թե` ոչ, կիմանաք դուք: Թիմը չհուսալքվեց:  Շատ շոգ էր, որը ևս ազդեց խաղի վրա: Ֆուտբոլիստները չհանձնվեցին և պայքարեցին ինչև վերջ: Չէի ցանկանա գնահատական տալ 11 մետրանոցներից հետ կապված: Ես գոհ եմ թիմի խաղից: Ազգերի լիգան նոր է մեկնարկել և ես կարծում եմ, որ մենք կարող են դեռևս լավ հանդես գալ այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է Կապառոսը:

Իսպանացի մասնագետի խոսքով` խմբում հանդես են գալիս թիմերը, որոնք ունեն հավասար հնարավորություններ և այստեղ կարևոր է նաև մարզական բախտը, որը Հայաստանի հավաքականուն չժպտաց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի C դիվիզիոնի որակավորման փուլի առաջին խաղում Հայաստանի ընտրանին արտագնա խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ և զիջեց 2:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում