Հրդեհ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. այրվել է 2000 հակ անասնակեր

Հրդեհ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. այրվել է 2000 հակ անասնակեր

Փետրվարի 4-ին, ժամը 00:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:50-ին, մարվել՝ 08։10-ին։ Այրվել է մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում