Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ի հետ հերթական համաձայնագրից
Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հավանության է արժանացրել ԱՊՀ համաձայնագրերից երկրի դուրս գալու մասին օրինագիծը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, խոսքը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների շրջանում համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող համաձայնագրի մասին է, որը ստորագրվել է 2000 թվականի հունվարի 25-ին Մոկսվայում:
Երկրի կառավարությունը նաև որոշում է կայացրել համապատասխան օրինագիծն ուղարկել Գերագույն ռադայի քննարկմանը:
Ուկրաինան ավելի վաղ միակողմանի կարգով դադարեցրել էր Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ մի շարք համաձայնագրերի և պայմանագրերի գործունեությունը:
Կարծիքներ