Արցախում ականներից մաքրվել է շուրջ 32 կմ ճանապարհ

Արցախում ականներից մաքրվել է շուրջ 32 կմ ճանապարհ

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տարածքում:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Օրվա ընթացքում մաքրվել է շուրջ 12 հա տարածք, ուսումնասիրվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 պայթուցիկ օբյեկտ:

Ընդհանուր առմամբ, մաքրվել է ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ օբյեկտ:

Ռուս խաղաղապահները իրականացրել են Ստեփանակերտի օդանավակայանի, առանձնատների, կենցաղային հողամասերի, ինչպես նաև էլեկտրակայանների  շրջակայքի ինժեներական հետախուզություն և ականազերծում ՝ ապահովելով մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնող խմբի աշխատանքի անվտանգությունը:

Հայտնաբերված պայթուցիկ օբյեկտները, լքված կամ չպայթած զինամթերքը տեղափոխվում են հատուկ սարքավորված աղբավայր և ոչնչացվում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ անվտանգության կանոնների պահպանմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում