Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 27-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է Ա. Հ.-ի մահը:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում