ՀՊԼ. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 4-1

ՀՊԼ. «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»` 4-1

Fastex ՀՊԼ 29-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Արարատ-Արմենիային» և 4-1 հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 41-րդ րոպեին․ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց հյուրերի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը։

Երկրորդ կեսում Եղիշե Մելիքյանը սաները քամբեք արեցին․ նախ, 61-րդ րոպեին Յուրիչիչը հավասարեցրեց հաշիվը, ապա 12 րոպե անց Արտակ Դաշյանը կրկնապատկեց այն։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ և 7-րդ րոպեներին տանտերերը կրկին կարողացան գրավել մրցակցի դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

Այս խաղից հետո «Փյունիկը» 64 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Արարատ-Արմենիան» 63 միավորով՝ 3-րդը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում