«Մարսելը» պայմանագիր է կնքել բրազիլացի Լուիս Էնրիկեի հետ
Ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն բրազիլական «Տրես Պասուսից» տեղափոխվել է «Մարսել», հայտնում է ֆրանսիական ակումբի կայքը: 18-ամյա բրազիլացի հարձակվողի պայմանագրի մանրամասները չեն հստակեցվել: Ըստ transfermarkt.com պորտալի՝ փոխանցման գումարը կազմել է 12 միլիոն եվրո: Էնրիկեն «Մարսելում» կխաղա 11-րդ համարի տակ: Էնրիկեն վարձավճարով խաղացել է բրազիլական «Բոտաֆոգոյում»՝ 2020 թվականին: Հավաքականի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ:
Կարծիքներ