Գվինեական ծոցում ծովահենները հարձակվել են նավի վրա և առևանգել վեց նավաստիների
Գվինեական ծոցում ծովահենները հարձակվել են կոնտեյներային նավի վրա՝ առևանգելով անձնակազմի վեց անդամներին։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ծովային անվտանգության ոլորտում մասնագիտացած Dryad Global պորտալին։
Նավի վրա հարձակումը, որի անունը չի նշվում, իրականացվել է Հասարակածային Գվինեայում գտնվող Լուբա նավահանգստից 48 ծովային մղոն հյուսիս-արևմուտք։ Տեղեկություններ այն մասին, թե որ դրոշով էր նավարկում բեռնարկղային նավը, ինչպես նաև անձնակազմի անդամների քաղաքացիությունը, չի հաղորդվում։
Պորտալը նշում է, որ 2021 թվականին Գվինեական ծոցում ծովահենները նավերից առևանգել են 76 նավաստիների։
Կարծիքներ