ԼՂ-ից 125 աճյուն այսօր տեղափոխվել է ՀՀ դատաբժշկական փորձագիտական կենտրոն. Անահիտ Ավանեսյան
Այսօր ԼՂ-ից հնարավոր է դարձել զոհերի աճյունների տեղափոխում իրականացնել: Սրան կհաջորդի նույնականացման գործընթացը:
Այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«125 աճյուն այսօր տեղափոխվել է Դատաբժշկական փորձագիտական կենտրոն, ընթացքում կհրապարակենք տվյալները»,- ասաց Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների չճանաչված դիերի նույնականացման, սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով անհետ կորած անձանց հայտնաբերելու նպատակով ԼՂ քննչական կոմիտեն խնդրում է հարազատներին ներկայանալ կոմիտե՝ Ստեփանակերտ, Մամիկոնյան 68 հասցեով, նույնականացման հատկանիշներ ներկայացնելու, ՀՀ-ում ԴՆԹ փորձաքննության իրականացում ապահովելու համար։
Կարծիքներ