Պետք է ստեղծել պայմաններ, որոնք կօգնեն մարդկանց խաղաղ գոյակցել և զարգանալ. Պուտին
Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է նաև ԼՂ հարցի կարգավորման հարցին:
«Խաղաղապահները դրական դեր են խաղում, ռուս-թուրքական կենտրոնն է կարևոր դեր խաղում: Ցավոք, դեռևս զոհեր են լինում: Սակայն մենք այսօր հենց դրա համար ենք հավաքվել, որպեսզի ստեղծենք բարենպաստ պայմաններ, որոնք կօգնեն մարդկանց խաղաղ գոյակցել և զարգանալ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Ալիևը, իր հերթին, բարձր է գնահատել ռուս խաղաղապահների դերը տարածաշրջանում խաղաղաության պահպանման գործում և բարձր գնահատել ՌԴ կառավարության ու անձամբ Պուտինի դերը:
Կարծիքներ