Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին

Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Սուրեն Ռաֆիկի

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված վստահությունը վկայում է կառավարման ոլորտում Ձեր ունակությունների, մասնագիտական ձեռքբերումների, խոր գիտելիքների և կուտակած գործնական փորձի գնահատման մասին։

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը երկրի անվտանգության ապահովման և պետական ինքնիշխանության կարևոր գործոն է, ինչպես նաև կարևոր օղակ՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգում։

Հարգելի Սուրեն Ռաֆիկի.

Մաղթում ենք Ձեզ առողջություն և հաջողություն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ամրապնդմանը և ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության զարգացմանը միտված պատասխանատու գործունեության ընթացքում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում