Ճապոնիայի արտգործնախարարը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կմասնակցի ԱՀԿ նախարարական համաժողովին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոշիմասա Հայաշին ուրբաթ օրը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Ժնևում մասնակցելու է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 12-րդ նախարարական համաժողովին։
«Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը կլինեմ Ժնևում, որտեղ կմասնակցեմ ԱՀԿ նախարարական համաժողովին։ Այդ կապակցությամբ նախատեսում եմ բանակցություններ վարել մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,– ասել է Հայաշին։
Նախարարական համաժողովը, որին մասնակցում են ԱՀԿ անդամ բոլոր 164 երկրների և տարածքների առևտրի նախարարները, նրա բարձրագույն ղեկավար մարմինն է և սովորաբար հանդիպում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերին Բուենոս Այրեսում (Արգենտինա)։
Կարծիքներ