Վրաերթ Երեւանում, տուժածին առաջինն օգնության է հասել Արսեն Թորոսյանը
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Կարծիքներ