Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.8%-ով
ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2021-ի հունվարին կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020-ի հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):
Աս տարվա հունվարին 2020-ի դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի, համապատասխանաբար, 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա հունվարին 2019-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքն աճել է, համապատասխանաբար, 1.4% և 0.2%-ով:
Կարծիքներ