Ընդլայնվում է սոցիալական փաթեթի ծածկման տիրույթը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Զարգացող երկրներում պետական համակարգի աշխատակիցների համար սահմանված են տարբեր արտոնություններ եւ աջակցության ծրագրեր, որպեսզի կանխեն որակյալ կադրերի արտահոսքը եւ նպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նման արտոնություններ են սահմանվում հատկապես քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների համար, ում արգելվում է, բացի պետական աշխատանքից, այլ վճարովի աշխատանք կատարել: Հանրային մարմինների աշխատակիցներին աջակցելու նպատակով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութունը մշակել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակն է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը»:
Կարծիքներ