ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապաէսկալացման «շատ արագ» հասնելու միջոցները
Ուկրաիանյում տիրող իրավիճակի ապաէսկալացման կարելի է հասնել, եթե այդ երկիրը լքեն արևմտյան զինվորականները և արտասահմանյան սպառազինումը, ինչպես նաև եթե Կիևը հրաժարվի ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններից: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք վստահ ենք, որ Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացման կարելի է շատ արագ հասնել, որի մասին այդքան շատ խոսում և գրում են մեր արևմտյան գործընկերները: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել սպառազինման մատակարարումն Ուկրաինա, դադարեցնել համատեղ զորավարժություններն ու հետ կանչել արևմտյան ռազմական խորհրդականներին երկրից»,- ասել է Զախարովան:
Նա նաև ընդգծել է Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Կարծիքներ