ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում սոցցանցերը կարգավորող գլոբալ կանոններ սահմանել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում սոցցանցերը կարգավորող գլոբալ կանոններ սահմանել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կարգավորող գլոբալ կանոններ ներդնել այնպիսի ազդեցիկ սոցցանցերի գործունեության համար, ինչպիսիք են Twitter-ը եւ Facebook-ը:

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նշել է, որ չպետք է լինի մի ընկերություն, որն իրավունք ունի որոշելու` պետք է, օրինակ, փակել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը Twitter-ում, թե ոչ:

Ըստ նրա` անհրաժեշտ է «մեխանիզմ» ստեղծել, «որում կա կանոններով նորմատիվ բազա, որոնք թույլ են տալիս անել դա օրենքով սահմանված կարգով»: «Չեմ կարծում, որ մենք կարող ենք ապրել մի աշխարհում, որտեղ փոքր թվով ընկերություններին չափազանց մեծ ուժ է տրվում»,- ասել է Գուտերեշը: Նա նշել է, որ իրեն «հատկապես անհանգստացնում է» սոցցանցերով զբաղվող ընկերությունների իշխանությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մատնանշել է «մեզանից յուրաքանչյուրի մասին հավաքվող տեղեկատվության ծավալը, տվյալների նկատմամբ վերահսկողության բացակայությունը եւ այն փաստը, որ այդ տվյալները կարող են օգտագործվել ոչ միայն կոմերցիոն նպատակներով, այլ նաեւ մեր վարքագծի փոփոխության եւ ռիսկերի, որոնք կարող են օգտագործվել քաղաքական տեսանկյունից քաղաքացիների նկատմամբ վերահսկողության համար տարբեր երկրներում»: Գուտերեշն ասել է, որ դա «լուրջ քննարկում է պահանջում» եւ անցյալ տարվա հունիսին գործարկված իր «Թվային համագործակցության ճանապարհային քարտեզի» նպատակներից մեկն է:

Ճանապարհային քարտեզի նպատակն է նպաստել «ավելի անվտանգ եւ արդար թվային աշխարհին»: Այն կոչ է անում գործողություններ ձեռնարկել ութ ոլորտներում, այդ թվում` մինչեւ 2030 թվականն ինտերնետ կապին ունիվերսալ միացմանը հասնելը, «վստահության եւ անվտանգության ամրապնդումը թվային միջավայրում» եւ «թվային համագործակցության առավել արդյունավետ ճարտարապետության կառուցումը»:

Ճանապարհային քարտեզը նաեւ Ինտերնետի կառավարման ֆորումի ամրապնդման կոչ է պարունակում, որը համախմբում է պետական ​​եւ մասնավոր հատվածի տարբեր խմբերի մարդկանց` ինտերնետի հետ կապված պետական ​​քաղաքականության խնդիրների քննարկման համար` «ժամանակակից թվային տեխնոլոգիաների համար այն ավելի ճկուն եւ արդիական դարձնելու նպատակով»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում