Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին` Հայաստանին աջակցող բանաձևի ընդունման համար

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին` Հայաստանին աջակցող բանաձևի ընդունման համար

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի սենատին՝ հայանպաստ բանաձևի ընդունման համար:

«Բարեկամ Ֆրանսիայի ժողովրդավարության օրրաններից մեկը` Սենատը, բանաձև է ընդունել` ի աջակցություն Հայաստանի, առաջարկել պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի:

Շնորհակալ եմ մեր գործընկերներին` արդարությանը ծառայելու համար»:

Հիշեցնենք՝ երեկ  295 կողմ և մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը երեկ ընդունել է բանաձև, որով պահանջում է ադրբեջանական զինուժն անհապաղ դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում