Կոլումբիայի նախագահը ստորագրել է ցլամարտն արգելող օրինագիծը
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն օրենք է ստորագրել, որն արգելում է ցլամարտը 2027 թվականից։
«Սահմանադրական դատարանը ժամանակին ասաց, որ դա [էթնիկ] փոքրամասնությունների մշակույթի մի մասն է, բայց դատարանը չի կարող աշխարհին ասել, որ կենդանի էակներին հաճույքի համար սպանելը մշակույթ է նախ զվարճացեք՝ սպանելով կենդանիներին, իսկ հետո՝ մարդկանց»,- ասել է Պետրոն օրենքի ստորագրման արարողության ժամանակ, որը հեռարձակվել է X-ի (նախկին Twitter) պետության ղեկավարի վարչակազմի էջում։
Խորհրդարանի կողմից հաստատված օրենքը նախատեսում է երեք տարի անցումային շրջան՝ մինչև ցլամարտի ամբողջական արգելքը։ Այս ընթացքում երկրում կթույլատրվի անցկացնել կորալեխաներ (Կոլումբիայում ցլամարտի ավանդական ձև)՝ կենդանիներին պաշտպանելու համար կառավարության կողմից սահմանված պայմաններով:
Կարծիքներ