Ինտերը հաղթել է ընկերական խաղում, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
Միլանի «Ինտերը» շարունակում է նախապատրաստվել նոր՝ 2024/25 մրցաշրջանին։ Իտալական գրանդն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել «Պերգոլետեսե» ակումբի հետ։
Գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հենրիխ Մխիթարյանն 80 րոպե է անցկացրել խաղադաշտում։ Նրա փոխանցումից այս խաղում աչքի է ընկել թիմի նորեկ Տարեմին։
Եվս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Սալսեդոն։
Կարծիքներ