Հայաստանում այս տարի ծնվածների թիվն ավելացել է. Ժողովուրդ

Հայաստանում այս տարի ծնվածների թիվն ավելացել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ծնվածների թիվն ավելացել է. այս տարվա առաջին յոթ ամիսներին մեր հանրապետությունում ծնվածների թիվը կազմել է 19 հազար 530, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 19 հազար 372, 2018-ին 19 հազար 652: Այսինքն` ծնվածների քանակն 158-ով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2018-ի հունվար-հուլիսի համեմատ այն հակառակը՝ պակասել է՝ 122-ով: Սրան զուգահեռ նկատենք, որ մահացածների քանակն է ավելացել:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մահացել է 17 հազար 136 մարդ: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա հունվար-հուլիսին մահացածների թիվը կազմել է 15 հազար 793, 2018-ին՝ 15 հազար 565 մարդ է մահացել:

Այսինքն` 1343-ով ավելացել է մահացածների քանակը: Պաշտոնական տվյալներով, հուլիսին Covid-19-ից մահացել է 320 մարդ, հունիսին՝ 355: Բացի այս, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված, 2020թ. հունվար-հուլիսի ժողովրդագրական որոշ ցուցանիշներ ամփոփվել են շտապ եղանակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում