Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երրորդ մարդը
Նորվեգիայում մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստված երրորդ մարդը։ Այս մասին հայտնում է Սուլա Պերնիլ նահանգի գլխավոր բժիշկ Հերգե Սերենսենը, փոխանցում է TASS-ը։
Մահացածը 82-ամյա տղամարդ է, ով պատվաստվել էր հունվարի 5-ին:
Ներկայում մասնագետները պարզում են, թե արդյո՞ք պատվաստանյութը կարող էր մահվան պատճառ դառնալ:
Չորեքշաբթի հաղորդվել էր Նորվեգիայի ծերանոցի երկու բնակչի մահվան մասին, որոնք ևս պատվաստվել էին կորոնավիրուսի դեմ:
Կարծիքներ