2021 թվականին ԱՄՆ-ում աշխատանքի է «ընդունվել» 29 հազար ռոբոտ
2021 թվականի 9 ամսում ամերիկյան ընկերությունները գնել են 29000 ռոբոտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ պատմության մեջ։ Նշված թիվը գերազանցել է 2017 թվականի առավելագույն ցուցանիշը և 2020 թվականի ցուցանիշի գրեթե կեսը, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Ավտոմատացման զարգացման ասոցիացիայի զեկույցը։
Այս ռոբոտացման պատճառն ապրանքների և արտադրանքի պահանջարկի բարձր աճն է եղել, ինչպես նաև պրոֆեսիոնալ մասնագետներ վարձելու դժվարությունները։ Շատ ընկերություններ, համաճարակի հետևանքների ֆոնին, չեն կարողացել ներգրավել կամ վերադարձնել աշխատակիցներին և հույսը դրել են ռոբոտների վրա:
Ռոբոտների մեծ մասը գնել են ավտոմոբիլային և մետալուրգիական ընկերությունները, ինչպես նաև սննդամթերք արտադրողները։ Ընդհանուր առմամբ, ռոբոտներ գնելու ոգևորությունը նկատվում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։
Հյուսիսային Ամերիկայի ընկերությունները ռոբոտաշինության վրա այս տարի ծախսել են 1,48 միլիարդ դոլար։
Կարծիքներ