«Օսկար 2025»-ը վերջին 5 տարում ռեկորդային ամենաբարձր դիտումն է ունեցել

«Օսկար 2025»-ը վերջին 5 տարում ռեկորդային ամենաբարձր դիտումն է ունեցել

Nielsen ընկերությունը հրապարակել է «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության  դիտումների թարմացված վիճակագրությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում մրցանակաբաշխության արարողությունը պաշտոնապես դիտել է 19,69 միլիոն մարդ։

Գրանցված ցուցանիշը մրցանակաբաշխության դիտումների լավագույն ցուցանիշն է վերջին հինգ տարիների ընթացքում:

Նախորդ տարվա «Օսկար»-ի արարողությունը դիտել է 19,49 միլիոն մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում