Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: «Հազար պատմուճանի քայլերթ» խորագրով եռօրյա ժողովին՝ Երևանը պատվիրակների ձայների մեծամասնությամբ, ընտրվել է հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայր։ Հայտն ավելի վաղ ներկայացվել էր ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանի կողմից։
Հիշեցնենք, որ Դատավորների եվրոպական միությունը (EAJ) հանդիսանում է դատավորների աշխարհի միության (IAJ) հինգ մայրցամաքներից ինսուներկու ազգային միություններ ներառող ռեգիոնալ խմբերից մեկը, որն առանձին միավորում է Եվրոպայի առավել քան քառասուն ազգային ասոցացիա։ Միջազգային միությունը ոչ քաղաքական, պրոֆեսիոնալ միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պաշտպանել դատական իշխանության անկախությունը՝ երաշխավորելով մարդու իրավունքները և ազատությունները։
Կարծիքներ