Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Հուլիսի 2-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Ղազարյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան նկուղային հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:52-ին: Այրվել են փայտյա առաստաղը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր:
Կարծիքներ