Աքորի գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն
Հուլիսի 2-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աքորի գյուղի սկզբնամասում այրվում է բնակելի տուն։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աքորի գյուղի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում։
Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 3-ին, ժամը 00։52-ին, մարվել՝ 03։55-ին։
Այրվել են երեք վագոն-տնակ (մոտ 40 քմ), ավտոտնակը (8 քմ) և ներսում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, արհեստանոցը (մոտ 4 քմ)։
Կարծիքներ