Եվրոպան պատրաստ է օգնել Սիրիային, սակայն չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը․ Բերբոք
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է օգնություն ցուցաբերել Սիրիային, սակայն չի ֆինանսավորի այնտեղ իսլամիստական կառույցների ստեղծումը, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպան աջակցություն կցուցաբերի, սակայն Եվրոպան չի դառնա նոր իսլամիստական կառույցների հովանավորը»,-ասել է նա Դամասկոս կատարած այցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Բերբոքը չհայտարարված այցով Սիրիա է ժամանել ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ։
Նրանք հանդիպել են Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաանի հետ։
Կարծիքներ