«Լիվերպուլն» Ալեքսանդր-Առնոլդին չի վաճառի «Ռեալին»
«Լիվերպուլը» հունվարին չի վաճառի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին:
Ինչպես հաղորդվում է, մերսիսայդցիները չեն համաձայնի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պաշտպանին՝ անկախ «Ռեալի» առաջարկի չափից։
«Կարմիրներն» արդեն մերժել են «Ռեալի» նախնական առաջարկը Ալեքսանդր-Առնոլդի վերաբերյալ և մտադիր են շարունակել նրա հետ նոր շահավետ երկարաժամկետ պայմանագիր կնքելու փորձերը:
Նշվում է, որ «Լիվերպուլի» դիրքորոշումն այս ամիս ոչ մի պարագայում չի փոխվի, նույնիսկ եթե հաջորդի անգլիացու վերաբերյալ երկրորդ առաջարկը:
Կարծիքներ